«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացում՝ 2026 թ. նոյեմբեր

Սույն փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի (ոչ առևտրային կազմակերպություն, պետական գրանցման համար՝ 222.160.872300, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 6) Գաղտնիության քաղաքականությունն է։

Գաղտնիության սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես են «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի կողմից հավաքագրվում, մշակվում և բացահայտվում ձեր անձնական տվյալները։

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը հանդես է գալիս որպես իր Կայքի միջոցով օգտագործվող ձեր անձնական տվյալները մշակող։

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը և Լիազորված անձը Կայքի միջոցով ստացված ձեր անձնական տվյալներին վերաբերվում են պատշաճ ջանասիրությամբ՝ տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխան, և անում են ամեն ինչ տվյալների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար։ Գաղտնիության սույն քաղաքականության նպատակն է տեղեկատվություն տրամադրել Կայքի միջոցով հավաքագրվող տվյալների տեսակների և այդ տվյալների մշակման նպատակների մասին։

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխել Գաղտնիության սույն քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով մեր գործունեության, ինչպես նաև օրենսդրության փոփոխություններին։ Փոփոխություններ կատարելու դեպքում մենք ձեզ կտեղեկացնենք՝ քաղաքականության վերին մասում նշելով փոփոխության ամսաթիվը, իսկ որոշ դեպքերում՝ նաև լրացուցիչ ծանուցում տրամադրելով (օրինակ՝ մեր կայքի գլխավոր էջում հայտարարություն տեղադրելով կամ էլեկտրոնային փոստով ծանուցում ուղարկելով)։

Կիրառելիություն

Գաղտնիության սույն քաղաքականությունը վերաբերում է այն տեղեկատվությանը, որը մենք հավաքագրում ենք, երբ դուք օգտվում եք https://scholaemundi.am/ հասցեով հասանելի կայքից, ներառյալ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող ցանկացած հավելվածից, որը նախապես տեղադրված է պլանշետի, բջջային հեռախոսի վրա կամ նախատեսված է այլ շարժական սարքում օգտագործելու համար (առանձին և միասին՝ «Կայք»), կամ երբ դուք այլ կերպ շփվում եք մեզ հետ։ Օգտվելով Կայքից՝ դուք ընդունում եք Գաղտնիության սույն քաղաքականությամբ նկարագրված գործելակերպը։ Նախքան «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի կայքից օգտվելը՝ հորդորում ենք ուշադիր ծանոթանալ ստորև ներկայացված բոլոր դրույթներին։

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը հիմնվում է Կայքի միջոցով տրամադրված տեղեկատվության և տվյալների հավաստիության կանխավարկածի վրա։ Համապատասխանաբար, «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը իրավունք ունի ենթադրել, որ Կայքի միջոցով տրամադրված ցանկացած տեղեկատվություն ճշմարիտ է և ճշգրիտ, եթե առկա չեն հակառակը հավաստող ապացույցներ։

«Քուքի»-ներ

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը օգտագործում է «քուքի»-ներ և այլ նմանատիպ ֆայլեր, երբ դուք մուտք եք գործում հիմնադրամի կայք։ «Քուքի»-ները վեբ դիտարկիչի կողմից ուղարկվող և օգտատիրոջ համակարգչում պահվող տվյալների հավաքածուներ են։ Հիմնադրամի կայք յուրաքանչյուր մուտք գործելիս վեբ դիտարկիչը փնտրում է «քուքի» ֆայլերը և դրանցում պահված տեղեկատվությունն ուղարկում Կայքի սերվերներին։ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը օգտագործում է «քուքի»-ների հետևյալ տեսակները․

Տեխնիկապես անհրաժեշտ «քուքի»-ներ։ Այս «քուքի»-ներն անհրաժեշտ են, որպեսզի դուք կարողանաք ազատ նավարկել Կայքում և օգտվել Կայքի բոլոր հնարավորություններից, օրինակ՝ մուտք գործել Կայքի պաշտպանված բաժիններ։ Առանց այս «քուքի»-ների ձեզ անհրաժեշտ ծառայությունները չեն կարող տրամադրվել։

Վերլուծական «քուքի»-ներ։ Այս «քուքի»-ները հավաքագրում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուներն օգտվում Կայքից, որ էջերն են առավել հաճախ այցելում և արդյոք ստանում են սխալի մասին հաղորդագրություններ վեբ էջերից։ Այս «քուքի»-ների միջոցով հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը համախմբվում և ամփոփվում է։ Այդ տեղեկատվությունն օգտագործվում է Կայքի օգտագործման վերաբերյալ ամփոփ և վիճակագրական տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև Կայքի բովանդակությունը բարելավելու համար՝ օգտատերերի փորձը կատարելագործելու նպատակով։ Կայքը նաև օգտագործում է Google Analytics-ի (ներառյալ Google Tag Manager-ի) կողմից տեղադրվող վերլուծական «քուքի»-ներ՝ այցելությունների քանակը և առավել այցելվող բաժինները հասկանալու, ինչպես նաև համեմատական նպատակներով։ Այս տեղեկատվությունն օգտագործվում է Կայքի օգտագործման վերաբերյալ ամփոփ և վիճակագրական տեղեկատվություն ստանալու, Կայքի բովանդակությունը բարելավելու և օգտատերերի փորձը կատարելագործելու համար։

Ֆունկցիոնալ «քուքի»-ներ։ Այս «քուքի»-ները կարող են պահել ձեր դիտարկիչի անվանումը, համակարգչի տեսակը և Կայքի հետ կապի միջոցների մասին տեխնիկական տեղեկություններ, օրինակ՝ օպերացիոն համակարգը, համացանցային ծառայություններ մատուցողների (պրովայդերների) անվանումները և նմանատիպ այլ տեղեկություններ։ Այս տեղեկատվությունն օգտագործվում է Կայքում նավարկումը և Կայքից օգտվելը տեխնիկապես հեշտացնելու համար։ Բացի այդ, ֆունկցիոնալ «քուքի»-ները կարող են օգտագործվել անձնական կարգավորումները (օրինակ՝ լեզուն) պահելու կամ, անհրաժեշտության դեպքում, հաջորդ այցելությունների ժամանակ ձեր տվյալները հիշելու համար։ Այս «քուքի»-ների միջոցով ստացված տեղեկատվությունն անանուն է և չի կարող հետևել այլ կայքերում ձեր գործողություններին։ Երրորդ կողմի ֆունկցիոնալ «քուքի»-ները տեղադրվում են YouTube-ի և Google Maps-ի կողմից, եթե դուք օգտվում եք դրանց գործառույթներից մեր Կայքում, որպեսզի այդ կողմերը կարողանան գրանցել և պահպանել գործառույթների օգտագործումը և ձեր նախընտրությունները։ Այս «քուքի»-ները տեղադրվում են միայն ձեր նախնական թույլտվությամբ։ Այս «քուքի»-ների նպատակի և օգտագործման մասին տեղեկանալու համար խնդրում ենք ծանոթանալ համապատասխան ծառայության գաղտնիության և «քուքի»-ների քաղաքականությանը։

«Քուքի»-ների վերահսկում և հեռացում։ Եթե չեք ցանկանում, որ «քուքի»-ները պահվեն ձեր համակարգչում, կամ ցանկանում եք հեռացնել ձեր համակարգչում պահված «քուքի»-ները, կարող եք դրանք ապաակտիվացնել ձեր դիտարկիչի կարգավորումների միջոցով։

Եթե դուք ապաակտիվացնեք «քուքի»-ները դիտարկիչի կարգավորումների միջոցով, Կայքը կամ դրա որոշ հատվածներ կարող են պատշաճ չաշխատել։ Բացի այդ, ձեզ կարող են հասանելի չլինել որոշ անհատականացված գործառույթներ, և դուք չեք կարողանա լիարժեք օգտվել Կայքի բոլոր հնարավորություններից։

Ի՞նչ ենք մենք հավաքագրում

Երբ դուք այցելում եք մեր Կայք կամ կապվում մեզ հետ Կայքի միջոցով, կարող եք կամավոր կերպով մեզ տրամադրել ձեր մասին տեղեկություններ, օրինակ՝ էլեկտրոնային փոստի հասցեն, անունը, ազգանունը և այլն։ Դուք միշտ կարող եք ընտրել՝ տրամադրել նման անձնական տվյալներ, թե ոչ։ Խնդրում ենք չհրապարակել ավելի շատ անձնական տվյալներ, քան պահանջվում է։ Մենք նաև ավտոմատ կերպով տեղեկատվություն ենք հավաքագրում «քուքի»-ների միջոցով, ինչպես նկարագրված է վերևում։

Օգտատերը գիտակցում է, որ Լիազորված անձը կարող է իրականացնել տվյալների ավտոմատացված մշակում։ Միևնույն ժամանակ Լիազորված անձը երաշխավորում է, որ նման մշակումը չի օգտագործվի օգտատիրոջ վրա ազդող իրավական հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու համար։

Այլ անձանց վերաբերյալ տրամադրվող անձնական տվյալներ

Մի տրամադրեք այլ անձանց անձնական տվյալներ, եթե դրա համար լիազորված չեք կամ պայմանագրով կամ կիրառելի օրենսդրությամբ պարտավոր չեք դա անել։ Դուք կարող եք անձնական տվյալներ տրամադրել այլ անձանց անունից, եթե նրանց տրամադրել եք սույն Քաղաքականության պատճենը և ստացել նրանց հստակ համաձայնությունը։ Մենք կարող ենք ձեզանից խնդրել ներկայացնել այդ ծանուցման և համաձայնության ապացույցը։

Վճարումների մշակողներ

Եթե դուք նվիրատվություն եք կատարում Կայքի միջոցով, գործարքը կարող է մշակվել մեր ծառայություններ մատուցողների կամ ձեր գործարքի մշակման համար պատասխանատու երրորդ անձանց կողմից («Վճարումների մշակողներ»)։ Նկատի ունեցեք, որ Վճարումների մշակողներն ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունները, որոնց պայմանները կկիրառվեն ձեր նկատմամբ՝ կախված այն բանից, թե ինչպես է տվյալ Վճարումների մշակողը վարվում ձեր անձնական տվյալների հետ։ Կախված նվիրատվության եղանակից՝ մշակումը կարող է իրականացվել Կայքի միջոցով կամ վերաուղղորդվել երրորդ կողմի կայք։ Եթե ձեր նվիրատվությունը կատարվում է Կայքի միջոցով, գործարքն իրականացնելու համար մենք կարող ենք պահանջել վճարային քարտի, վարկային քարտի կամ այլ վճարային գործիքի տվյալներ։

Եթե նվիրատվություն կատարելու համար համակարգը ձեզ ուղղորդում է երրորդ կողմի կայք, խնդրում ենք ծանոթանալ վճարումների մշակման այն քաղաքականություններին, որոնք կարող են կիրառվել ձեր նկատմամբ։

Ինչպե՞ս են օգտագործվում տվյալները

Եթե դուք օգտվում եք մեր Կայքից կամ մեզ եք տրամադրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կամ ձեզ նույնականացնող այլ (ուղղակի կամ անուղղակի) տեղեկատվություն, մենք այն կօգտագործենք ձեզ մեր տեղեկագրերն ուղարկելու և մեր գործունեության մասին տեղեկացնելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ձեր հարցերին պատասխանելու, Կայքի տեխնիկական և ֆունկցիոնալ կառավարումը, դրա հասանելիությունը և իրավական պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար։ Մենք «քուքի»-ներն օգտագործում ենք նույն նպատակով՝ հասկանալու, թե ինչպես է օգտագործվում Կայքը, և բարելավելու օգտատերերի փորձը։

Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակների համար։ Մեր տեղեկագրից ապաբաժանորդագրվելուց հետո դուք այլևս չեք ստանա մեր տեղեկագրերը։

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը և Լիազորված անձը կարող են մշակել ձեր տեղեկատվությունը և տվյալները հետևյալ նպատակներով․

  • «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամին ուղղված ձեր դիմումներին ի պատասխան ձեզ տեղեկատվություն, օգնություն և աջակցություն տրամադրելու համար,
  • Կայքի միջոցով ձեր կատարած նվիրատվություններին աջակցելու և դրանք վարչարարելու համար,
  • «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի ծրագրերին և գործունեությանը որպես կամավոր մասնակցելու ձեր դիմումներն ու հայտերը գնահատելու և, անհրաժեշտության դեպքում, ձեր ներգրավմանն աջակցելու համար,
  • ձեր հարցումներն ու դիմումներն ստանալու, ուսումնասիրելու և դրանց պատասխանելու, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեզ հետ կապ հաստատելու համար,
  • Հիմնադրամի կողմից կազմակերպվող, աջակցվող կամ դյուրացվող միջոցառումներին, քննարկումներին և այլ գործողություններին ձեր մասնակցությունն ապահովելու համար, եթե դուք հայտնել եք մասնակցելու ցանկություն,
  • Կայքի պատշաճ, անվտանգ, անխափան և արդյունավետ աշխատանքն ապահովելու, ինչպես նաև դրա հարմարավետությունն ու արտադրողականությունը բարելավելու համար,
  • վիճակագրական տեղեկատվություն, հաշվետվություններ և այլ վերլուծական նյութեր կազմելու, ստեղծելու և վերլուծելու համար, այդ թվում՝ ներքին վարչական և հաշվետվողականության նպատակներով,
  • Հիմնադրամի, նրա ծրագրերի, գործունեության և նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկագրեր, նորություններ, ծանուցումներ, նամակներ և այլ հաղորդակցություններ ձեզ ուղարկելու համար՝ համաձայնության վերաբերյալ կիրառելի պահանջների և հաղորդակցության ձեր նախընտրությունների պահպանմամբ։

Երրորդ անձանց հասանելիություն

Բացի այդ, «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը կարող է ձեր տվյալները փոխանցել մեր վերլուծական «քուքի»-ների մատակարարներին և երրորդ կողմի մեր կապալառուներին, օրինակ՝ հոսթինգ մատակարարին։ Ձեր անձնական տվյալները տրամադրվում են պայմանագրերի հիման վրա, որոնցով սահմանվում է, որ ծառայություններ մատուցողները պարտավոր են գաղտնի պահել ձեր անձնական տվյալները, չօգտագործել դրանք իրենց նպատակներով, և որ ամբողջ տեղեկատվությունն օգտագործվելու է գաղտնիության պաշտպանության մասին կիրառելի օրենսդրությանը համապատասխան, ներառյալ տվյալների անվտանգության վերաբերյալ խիստ դրույթների կիրառմամբ։ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը ձեր անձնական տվյալները չի տրամադրի այլ երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով, կամ եթե մեր կազմակերպություններից որևէ մեկը վերակազմակերպվում կամ վաճառվում է։

Սույն Քաղաքականությամբ սահմանված նպատակներով «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը իրավունք է վերապահում անձնական տվյալները փոխանցել երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության։ Նման դեպքում «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը կապահովի համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչպիսիք են ստանդարտ պայմանագրային դրույթները։ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը երաշխավորում է, որ ցանկացած փոխանցման դեպքում անձնական տվյալները կմշակվեն այն երկրներում, որոնք ապահովում են անձնական տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ՝ համաձայն ՀՀ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հրապարակած ցանկի։

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված տվյալները կարող են մասնակի կամ ամբողջությամբ մշակվել «Սքոլաե Մունդի» («Школы мира») բարեգործական հիմնադրամի կողմից (գրանցման համար՝ 1107799008217, հասցե՝ Ռուսաստանի Դաշնություն, 125009, ք. Մոսկվա, Ռոմանով նրբանցք, շենք 4, կառույց 2, 2-րդ հարկ, տարածք VI, սենյակ 1c), որը հանդես է գալիս որպես լիազորված անձ («Լիազորված անձ»)։

Երրորդ կողմի կայքեր և սոցիալական մեդիա

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը կարող է տրամադրել հիպերհղումներ այլ ընկերությունների կամ անհատների կայքերին։ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի միջոցով ձեր անձնական տվյալների մշակման համար։ Սույն Քաղաքականությունը չի տարածվում երրորդ կողմի այն կայքերի վրա, որոնց հղումները տեղադրված են Կայքում կամ որոնց հասանելիությունն ապահովվում է Կայքի միջոցով։ Մենք պատասխանատվություն չենք կրում հղված այլ կայքերի կամ ծառայությունների բովանդակության, առանձնահատկությունների, գործառույթների կամ գաղտնիության գործելակերպի համար։

Այն երրորդ կողմի տվյալների հավաքագրման և օգտագործման գործելակերպը, որի կայքին կատարված է հղում, կարգավորվում է այդ երրորդ կողմի կիրառելի գաղտնիության քաղաքականությամբ կամ օգտագործման պայմաններով։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև այդ քաղաքականություններին/պայմաններին։

Մենք պատասխանատվություն չենք կրում սոցիալական մեդիայի կայքերի կողմից ձեր անձնական տվյալների որևէ մշակման համար։ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Գաղտնիության քաղաքականությունը չի տարածվում սոցիալական մեդիայի նման կայքերի օգտագործման վրա։

Անվտանգություն

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը և Լիազորված անձը ձեռնարկել են համապատասխան տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցներ՝ անձնական տվյալները կորստից, չարաշահումից, փոփոխումից և/կամ ոչնչացումից պաշտպանելու համար։ Դրանք ներառում են մեր համակարգեր չարտոնված մուտքը կանխելու համար ցանցային էկրանի (firewall) տեղադրումը, անվտանգ սերվերների օգտագործումը և անձնական տվյալների պահպանումը ֆիզիկապես պաշտպանված վայրում։

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը և Լիազորված անձը ձեր անձնական տվյալների հետ աշխատելիս պահպանում են խիստ գաղտնիություն։ Թեև «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը ողջամիտ ջանքեր է գործադրում ձեր սարքավորումների և մեր համակարգերի միջև տեղեկատվության անվտանգ փոխանցումն ապահովելու համար, մենք չենք կարող ապահովել կամ երաշխավորել համացանցի միջոցով մեզ փոխանցվող ցանկացած տեղեկատվության անվտանգությունը։ Եթե մեզ հայտնի դառնա անվտանգության որևէ խախտման մասին, որը հանգեցրել է ձեր անձնական տվյալներին չարտոնված հասանելիության, մենք կփորձենք ձեզ տեղեկացնել այդ մասին։

Տվյալներին հասանելիություն, դրանց ուղղում և ջնջում

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը և Լիազորված անձը ձգտում են, որ ձեր մասին մեր տեղեկությունները լինեն հնարավորինս ճշգրիտ։ Որպես տվյալների սուբյեկտ՝ դուք ունեք համապատասխան իրավունքներ, որոնցից կարող եք օգտվել, երբ ձեր անձնական տվյալները գտնվում են որևէ մեկի մոտ կամ մշակվում են որևէ մեկի կողմից։ Մասնավորապես՝

  • Տվյալներին հասանելիության իրավունք․ դուք իրավունք ունեք պահանջելու «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի և/կամ Լիազորված անձի մոտ պահվող ձեր մասին տեղեկատվության պատճենը։
  • Ուղղումներ կատարելու իրավունք․ դուք իրավունք ունեք ուղղելու «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի և/կամ Լիազորված անձի կողմից մշակվող ձեր մասին ոչ ճշգրիտ և թերի տվյալները։
  • Մոռացված լինելու իրավունք․ դուք իրավունք ունեք դիմելու «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամին՝ պահանջելով ջնջել «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի և/կամ Լիազորված անձի մոտ պահվող ձեր մասին ամբողջ տեղեկատվությունը։
  • Մշակումը սահմանափակելու իրավունք․ դուք իրավունք ունեք դիմելու «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամին՝ պահանջելով սահմանափակել ձեր անձնական տվյալների մշակումը։
  • Առարկելու իրավունք․ դուք իրավունք ունեք առարկելու ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև պահանջելու դադարեցնել կամ սահմանափակել ձեր անձնական տվյալների մշակումը։

Եթե ցանկանում եք օգտվել այս իրավունքներից, ծանոթանալ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի կողմից մշակվող ձեր անձնական տվյալներին կամ դրանք թարմացնել, ուղղել կամ ջնջել, խնդրում ենք այդ մասին տեղեկացնել մեզ «Կապ մեզ հետ» էջի միջոցով (էլ. փոստ՝ info@scholae-mundi.org, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 6)։

«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան մերժել անձնական տվյալների տրամադրումը, ուղղումը, արգելափակումը կամ ոչնչացումը՝ օրենքով սահմանված կարգով դիմողին ներկայացնելով նման մերժման պատճառները, որոնք հիմք են հանդիսացել որոշման կայացման համար։

Եթե կարծում եք, որ ձեր իրավունքները խախտվել են, մենք նախընտրում ենք դա պատշաճ կերպով քննարկել ձեզ հետ։ Այնուամենայնիվ, դուք միշտ կարող եք դիմել տվյալների պաշտպանության համապատասխան տեղական մարմնին։

Հարցեր և բողոքներ

Գաղտնիության սույն քաղաքականության վերաբերյալ հարցերի կամ բողոքների դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ «Կապ մեզ հետ» էջի միջոցով (էլ. փոստ՝ info@scholae-mundi.org, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 6)։

Կիրառելի իրավունք

Սույն Քաղաքականությունը և Կայքի օգտագործումը կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Սույնով դուք համաձայնում եք, որ սույն Քաղաքականությունից բխող կամ դրա հետ կապված ցանկացած իրավական պահանջ կարող է ներկայացվել միայն Հայաստանի Հանրապետության դատարաններ։ Սույնով դուք անվերապահորեն համաձայնում եք սույն Քաղաքականությունից բխող ցանկացած պահանջ կամ վեճ հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ ընդդատությանը։

Աջակցեք հիմնադրամին