Scholae
Mundi
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՄԵՆՔ ՍԱ ԱՆՈՒՄ։
ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ,
որ երիտասարդները զարգացնելով ներուժը և առաջնորդվելով արժեքներով՝ ստեղծում են ավելի լավ ապագա։
ՄԵՆՔ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ,
որ փոփոխվող աշխարհում կրթության խնդիրն է պատրաստել համակողմանի զարգացած մարդ և միևնույն ժամանակ օգնել նրան ընտրել իր ուղին։
ՄԵՆՔ ՎՍՏԱՀ ԵՆՔ,
որ կրթությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին բացահայտել իր սեփական ներուժը, համայնքում և աշխարհում գիտակցված և պատասխանատու փոփոխություններ կատարելու համար։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է։ Առաջարկելով տարբեր ուղիներ՝ մենք օգնում ենք նրան բացահայտել սեփական ներուժը։
Վերոնիկա Զոնաբենդ
«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի նախագահ, UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ, և միջազգային UWC հոգաբարձուների խորհրդի անդամ։ Վերոնիկան ծրագրեր է իրականացնում մարդկային զարգացման առանցքային ոլորտներում․ գլոբալ կրթություն, առողջապահություն, կայուն զարգացման նպատակների նվաճում, մարդասիրական խնդիրների լուծում, շարունակականության և բարեգործության ավանդույթների զարգացում:
ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ
Դիլիջան համայնքային կենտրոն
DCC-ն հասարակական կազմակերպություն է, որը միավորում է տեղական և միջազգային նախաձեռնություններն ու մարդկային զարգացման ծրագրերը:
AUA «Aurora Gratitude» կրթաթոշակները
Աջակցում է երիտասարդական նախաձեռնություններին, որոնք լուծում են տեղական համայնքների կրթական, հումանիտար և բնապահպանական խնդիրները:
Կրթաթոշակային ծրագիր ավագ դպրոցի աշակերտների համար
Դրամաշնորհային համակարգի շնորհիվ օգնում է ավագ դպրոցի աշակերտներին կրթություն ստանալ հետխորհրդային երկրներում առաջին՝ UWC դպրոցում:
Europe 101
Common Purpose-ի, UWC Dilijan-ի, Scholae Mundi Armenia-ի և Դիլիջանի համայնքային կենտրոնի փորձնական և հիբրիդային համատեղ նախագիծ: