My Machine

My Machine նախագիծ է, որը միավորում է երեխաներին և ուսանողներին՝ համատեղ ստեղծելու նորարարական լուծումներ: Մասնակիցները զարգացնում են թիմային աշխատանքի հմտություններ, ստեղծագործական մտածողություն և տեխնիկական հմտություններ:

նախագծի մասին

My Machine Armenia-ն 48 երկրներում գործող My Machine միջազգային նախագծի ֆրանշիզան է։

My Machine Armenia-ն համատեղ կրթության ծրագիր է՝ ուղղված խրախուսել տարբեր տարիքային խմբերի աշակերտների միջև համագործակցությանը, որը բաղկացած է 4 փուլից։

Առաջին փուլում տարրական դասարանների աշակերտները գծանկարների և մոդելավորման օգնությամբ ստեղծում են «երազանքի մեքենայի» գաղափարը, որը երեխաների պատկերացմամբ օգնում է կյանքը ավելի հարմար և լավ դարձնել հենց իրենց համար։

Երկրորդ փուլում ճարտարագիտության ուղղվածությամբ համասլարաններում սովորող ուսանողները, հիմնվելով երեխաների գաղափարների վրա, մշակում են տեխնիկական բնութագրերը և ստեղծում մասշտաբային մոդել:

Երրորդ փուլում, օգտագործելով այս գծագրերը, մասնագիտական տեխուսումնարանների աշակերտները ստեղծում են «երազանքի մեքենաների» աշխատանքային նախատիպերը։ Դրանում նրանց օգնում են համալսարանականներն ու գաղափարների փոքր հեղինակները։ Այս կերպ երեխաներն ու ուսանողները սովորում են միասին համագործակցել և փոխանակվում են գիտելիքներով ու փորձով:

Չորրորդ և ավարտական փուլը ցուցահանդեսն է, որտեղ ցուցադրվում են աշխատանքի բոլորը փուլերը․ բնօրինակ գծագրերը, մասշտաբային մոդելները և աշխատանքային նախատիպերը:

My Machine ընդգծում է, որ երեխայի համար կարևոր է զգալ իր դերը, իր իսկ երազանքների իրակացման մեջ։

PDF
Աջակցեք նախագծին
Թողեք մասնակցության հայտ
48

երկրները

2024

մեկնարկը Հայաստանում

5

ծրագրի առաջին տարում գործընկեր

Աջակցեք հիմնադրամին

1 шаг
из 4 шагов

Заявка для участия в конкурсе

My Machine
Назад
Дальше
«‎Спасибо! Мы получили вашу заявку!»