Կրթաթոշակային ծրագիր ավագ դպրոցի աշակերտների համար
նախագծի մասին
Ամեն տարի 9000 ուսանող տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, միաժամանակ սովորում է «UWC» միջազգային կրթական շարժման դպրոցներում և քոլեջներում։
Դիմորդները անցնում են խիստ ընտրություն: UWC-ում կրթությունը վճարովի է, և եթե ընտրությունը հաղթահարած շնորհալի դեռահասների ընտանիքները չեն կարողանում ամբողջությամբ կամ մասնակի վճարել ուսման համար, ապա նրանց տրամադրվում է ֆինանսական աջակցություն:
Թեկնածուների ընտրությունը, ինչպես նաև ամբողջական և մասնակի դրամաշնորհների բաշխումն իրականացվում է UWC-ի աշխարհի տարբեր երկրներում գտնվող ազգային կոմիտեների կողմից։
Այդպիսի կոմիտե կա նաև Հայաստանում։ Ամեն տարի նրա անդամները հարյուրավոր դիմումներ են ստանում Հայաստանի բոլոր շրջանների ավագ դպրոցի աշակերտներից։
Հայաստանից առաջին ուսանողներն UWC-ում սովորելու համար ընտրվել են 1994 թվականին։
Հայաստանում UWC Ազգային կոմիտեի հիմնական նպատակն է ներկայացնել UWC շարժումը մեր երկրում, կապ պահպանել UWC դպրոցների և քոլեջների շրջանավարտների հետ, ինչպես նաև՝ Հայաստանից թեկնածուների ընտրությունն ու առաջադրումը UWC կրթական ծրագրերի համար:
2013 թվականից«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը աջակցում է Հայաստանում UWC-ի գործունեությանը։